Բլոգ

Քրոնիկոն

02.04.2020

  • Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրով աջակցություն կտրամադրի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին։
  • «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 02.04.20թ. ժամի 18-ը դրությամբ մուտքերը կազմել են 856253934.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3239: 
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19․ նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել։
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը։ Նախարարը հայտնում է, որ ծայրահեղ ծանր 5 անձ ունենք , որոնք միացված են արհեստական շնչառական համակարգի։
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի ասուլիսը։
  • Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի փոխանցմամբ՝ մարզում ապրիլի 2-ի դրությամբ գրանցվել է վարակի 5 դեպք: 
  • Կորոնավիրուսի վարակով պայմանավորված` բժշկական անձնակազմի հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների 31 բուժաշխատող։
  • Ա. Թորոսյանը հայտնում է, որ Հայաստանում 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ։ Դրանք են՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենք։
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հիվանդներին տեղափոխում են։ Ինչպես այսօր հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այն կծառայի միայն կորոնավիրուսով հիվանդ մարդկանց համար:
  • ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ ս/թ․ ապրիլի 1-ից դեսպանությունում գործում են թեժ գծի հեռախոսահամարներ։
  • IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև մայիսի 17-ը և հայտարարում հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին։
  • Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր առաջին իսկ հնարավոր չվերթով պատրաստ են ուղևորվել Երևան, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը խնդրում է իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալներն ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին:
  • Ապրիլի 2-ի ժամը 10։00-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք, իսկ Մեղրի համայնքում՝ 8 դեպք:
  • Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։
  • Այսօր երեկոյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ։
  Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 73 736
Առողջացածներ 10 43
Բացասական թեստեր 318 3255
Մահվան դեպքեր 3 7