Բլոգ

Քրոնիկոն

01.06.2020

  • Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամների թեստերը դրական են։
  • Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 3-ով։
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանձնում է կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց քաղաքացիների խնամքը՝ մեկուսացման վայրում:
  • Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվում։
  • Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
  • Արցախի նախագահ Ա. Հարությունյանի թեսի պատասխանը բացասական է։
  • Ըստ ՊԵԿ-ի տվյալների Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ։
  • ՀՀ ԱԱՏՄ մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում
  • ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Հունիսի 1-ից ժամը 9։00-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։
  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին շուտափույթ ապաքինում է մաղթել:
  • Ֆեյսբուք սոց.ցանցում անհայտ ծագում ունեցող էջում հրապարակվում է Կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալները։
  • Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում Ն. Փաշինյանը հայտարարում է, որ Հանրապետությունում կարող են լինել 18-20 հազար ասիմպտոմ վարակվածներ։ Ա. Թորոսյանը նշում է, որ կա 440 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 55՝ ծայրահեղ ծանր, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին։
  • Ընդունվում է Պարետի N101 որոշումը՝ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կրառվող սահմանափակումների մասին։
  • Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 1-ի դրությամբ կայացվել է 1 393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 20 141 ստուգում, որից միայն 681-ը՝ նշված օրը:
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։

 

Օրվա վիճակագրությունը՝

Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 517 10009
Առողջացածներ 25 3427
Բացասական թեստեր 732 49908
Մահվան դեպքեր 19 158