Բլոգ

Քրոնիկոն

01.03.2020

  • Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Վարակվածը փետրվարի 28-ին Իրանից ժամանած Հայաստանի 29-ամյա քաղաքացի է։
  • Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվում է:
  • Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կլինեն նախատեսվածից մի փոքր շուտ՝ մարտի 2-8-ը:
  • Փաշինյանը կոչ է անում պահպանել սառնասրտություն, հանդարտություն, վստահել միայն կառավարության և պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին և պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։ Մինչ այդ եղել էր նաև նմանատիպ այլ կոչ։
  • Ա. Թորոսյանը տեղեկացնում է, որ Կորոնավիրուսի գրանցման դեպքը հանրային առողջապահական վտանգ չի ներկայացնում և նշում, որ 31 անձ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գելդեն Փելիս» հյուրանոցում:
Օրվա ընթացքում Ընդհանուր
Հաստատված դեպքեր 1 0
Առողջացածներ 0 0
Բացասական թեստեր 0 118
Մահվան դեպքեր 0 0