Ծրագրի նկարագրություն

Նոր կորոնավիրուսով ստեղծված արտակարգ դրության պայմաններում Հանրային լրագրության ակումբը նախաձեռնեց «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագիրը, որի իրականացման ամբողջ աջակցությունը ցուցաբերեց Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը։
Ծրագիրը նպատակաուղղված է խթանելու հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կորոնավիրուսի և դրանով պայմանավորված նոր իրավիճակի վերաբերյալ։
Քրոնիկոնի մասին
Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առաջին օրվանից հրապարկված կարևոր նորություններն ու հայտարարությունները, ինչպես պաշտոնական անձանց և հանրային դեմքերի կողմից, այնպես էլ արժանահավատ և փաստարկված այլ աղբյուրներից կարող եք տեսնել այս հարթակի Քրոնիկոն բաժնում։
Տեղադրված ինֆորմացիան ներկայացվում է ըստ ժամանակագրության՝ սկսած Հայաստանում կորոնվիրուսով առաջին վարակակրի հայտանբերման օրվանից՝ մարտի 1-ից:
Այս ժամանակագրական ժապավենի նպատակն է հավաքագրել և մեկտեղել արտակարգ դրությամբ և նոր կորոնավիրուսով պայմանավորված տեղեկատվությունը, պարզեցնել դրանց որոնումը հասարակության համար՝ դարձնելով այն հանրային՝ բաց տվյալների հարթակ։ Օգտագործված աղբյուրների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։


Վավերագրական Ֆիլմերի մասին
Վավերագրական ֆիլմերը ներկայացված են այս հարթակի Ոլորտներ բաժնում։ ՀԼԱ-ն արտակարգ դրության և նոր կորոնավիրուսով պայմանավորված հայաստանյան իրավիճակի նկարագրության համար կատարել է չորսը ոլորտների բաժանում՝ առողջապահություն, կրթություն, սոցիալական և տնտեսական։ Համապատասխանաբար այս բաժիններում զետեղվելու են թեմատիկ հարցազրույցներ, հետազոտություններ, տեսանյութեր և այլ մուլտիմեդիա արտադրանքներ։
Ֆոտոցուցահանդեսի մասին
Ֆոտոցուցահանդես բաժնում ներկայացված են լինելու ֆոտոլրագրողների վավերացրած նյութերը, որոնք մեզ կպատմեն Նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության օրերի մասին։ Այս բաժինը կլինի յուրատեսակ ֆոտո-ճամփորդություն այն մասին, թե ինչի միջով անցանք մենք բոլորս 2020-ի արտակարգ ամիսներին և ինչ էր կատարվում մեր շուրջը արտակարգ դրության օրերին։


Հետազոտության մասին
Հանրային լրագրության ակումբի պատվիրակամամբ Հարություն Ծատրյանի կողմից իրականացվել է հետազոտություն՝ արտակարգ դրության ժամանակահատվածում ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, թե ինչպես կառավարությունների կողմից սահմանափակվեց մեդիայի գործունեությունը Հայաստանում և մի շարք այլ երկրներում՝ լրագրողների, ԶԼՄ-ների համար բարդ և հաճախ անհասկանալի դրություն ստեղծելով։ Հետազոտությունը բաղկացած է մի քանի բաղադրիչներից՝
- Իրավիճակի և առկա դրության նկարագրություն, որտեղ ներկայացվում են արտակարգ դրություն մտցնելու նախադրյալներն ու հիմքերը։
- Մեդիայի աշխատանքի սահմանափակումները Հայաստանում, որտեղ ներկայացվում են մեդիաների նկատմամբ կիրառվող սահմանափակումները, օրենսդրական ձևակերպումները, մեդիայի արձագանքն ու իրավիճակի խնդրահարույց դրույթները։
- Մեդիայի աշխատանքի սահմանափակումն աշխարհում, որտեղ ներեկյացվում են աշխարհի այլ երկրներում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների վերաբերյալ մեթոդաբանական մոտեցումներն ու օրենսդրական սահմանափակումները, նաև ի համեմատություն հայաստանյան իրավիճակի հետ։
- Եզրահանգումներ, որտեղ վերլուծական մոտեցմամբ ձևակերպված են հիմնախնդիրները, դրանց վիճահարույց կողմերը և հետևանքները, որոնց հանգել են։
Չաթբոտի մասին
«Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտ ծառայություն: Ծառայության նպատակն է նպաստել հանրային իրազեկվածությանը և մատչելի ու պարզ միջոցով բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Այս ծառայությունը բացառիկ է և՛ իր տեսակով, և՛գործընկերության մակարդակով։ Հասարակական կազմակերպության, հայաստանյան և միջազգային ՏՏ ընկերությունների ուժերի և ռեսուրսների մեկտեղման արդյունքում ստեղծվել է նորարարության կիրառմամբ այնպիսի ծառայություն, որը կիրառելի կարող է լինել ցանկացած արտակարգ իրավիճակում (Facebook – ֆեյսբուքյան էջ, Messenger – չաթբոտ մեսենջեր, Telegram – Տելեգրամ ալիք):
